Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

10 հուն 2024 11:37

Մոսկվան հայտարարել է, որ ՀՀ-ն ֆինանսական պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ի հանդեպ

Մոսկվան ելնում է նրանից, որ Երևանը շարունակում է ֆինանսական պարտավորություններ ունենալ` ՀԱՊԿ-ի կանոնադրության համաձայն։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ ՌԴ ԱԳՆ-ին հղումով։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել էր, որ Երևանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ ՌԴ ԱԳՆ-ն նշել է. «ամեն դեպքում ելնում ենք նրանից, որ Երևանը պարտավոր է կատարել ֆինանսական պահանջները՝ համաձայն Կազմակերպության կանոնադրության և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից հաստատված այլ փաստաթղթերի»։

«Ի դեպ, սա միջազգային կազմակերպությունների համաշխարհային պրակտիկա է, որտեղ «ֆինանսական կարգապահությունը» պահպանվում է՝ անկախ կողմերից մեկի՝ անդամակցությունը «կասեցնելու» կամ նույնիսկ դադարեցնելու ցանկությունից»,- եզրակացրել են գերատեսչությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր