Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

10 հուն 2024 12:05

Տեսանյութ.Մարզերում ոստիկան չի մնացել, անգամ քրեական հետախուզության ծառայողներն են այստեղ

Մարզերում ոստիկան չի մնացել, անգամ քրեական հետախուզության ծառայողներն են այստեղԱմեն ինչ կախված է ժողովրդի ճնշումից: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողն երի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը՝ անդրադառնալով նրան, թե արդյոք կհաջողվի կառավարության հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ հրավիրել:
«Իրենք ժողովրդի պահանջի հետ պետք է հաշվի նստեն, այլ տարբերակ չկա»,-ասաց ն:

Անդրադառնալով նախօրեին ոստիկանության գործողություններին, որը թույլ չտվեց երթը մտնի Դեմիրճյան փողոց, պատգամավորն ասաց. «Սա ոստիկանական երկիր է եւ առաջին անգամ չէ, որ ոստիկանները ոչ իրավաչափ գործողություններ են իրականացնում: Բազմիցս նա դա ցույց են տվել, այդ թվում Կիրանցում, ԱԳՆ շենքի մոտ, նաեւ Դեմիրճյան փողոցում: Մենք որպես պատգամավորներ փորձում էինք ընդամենը մեր աշխատասենյակներ գնալ: Ոստիկանությունը արդեն բոլոր սահմաններն անցել է, ապօրինի գործողությունների է դիմում: Իրենք մի բան են սովորել, եւ միշտ ասում են՝ եթե գտնում եք, որ մեր գործողություններն ապօրինի են, կարող եք վիճարկել: բազմաթիվ դեպքեր են եղել, ի՞նչ վիճարկենք: Եթե մի ցուցարար ոստիկանի վահանից քաշի, նրան կձերբակալեն, իսկ որ իրենց ակնհայտ հանցագործության համար ոչինչ չեն անում, առավելագույնը ծառայողական քննություն են նշանակում»:
Հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված, որ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի պահվածքը երեկ լարված էր, անգամ միջադեպ եղավ իր եւ Բագրատ Սրբազանի միջեւ, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Իրենք ահաբեկված են բնակչության մեծ զանգվածով: Հենց տեսնում են ժողովրդի քանակը մեծ է, խառնվում են իրար: Հայաստանի 10 մարզերում ոստիկան չի մնացել, այդ թվում քրեական  ոստիկանության աշխատակիցները քաղաքացիական հագուստով այստեղ են: Իրենց «շատ լավ» ծառայության արդյունքում, ինչքանով ես լսեցի, երկու սպանության դեպք է եղել գիշերը: Սա հետեւանք է նրա, որ քրեական ոստիկանության աշխատակիցները հասարակական կարգ են ապահովում այստեղ: Իրենց գործառույթը դա չի»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր