ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի նկատմամբ          Կամչատկայի երկրաշարժի պատճառով Ամերիկյան ավիաընկերությունները չեղարկում են Հավայան կղզիներ չվերթները       Ամեն օր կարտոֆիլ ուտելն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր    

10 հուն 2024 14:30

Սրբազանի շարժումը հաղթում է, դառնում իշխանություն, չի հաղթում՝ ընդդիմություն. դա այն չէ, որը կարող է բերել արտահերթ ընտրությունների. ՔՊ-ական

Սրբազանի շարժումը հաղթում է, դառնում իշխանություն, չի հաղթում՝ ընդդիմություն. դա այն չէ , որը կարող է բերել արտահերթ ընտրությունների. ՔՊ-ականԵրկու տարի հետո երկրում լինելու են հերթական խորհրդարանական ընտրություններ. Բագրատ Գալստանյանը հավաքում է իր ներկայիս թիմին, գնում է ժողովրդավար կերպով մասնակցում է ընտրություններին, հաղթում է, դառնում իշխանություն, չի հաղթում, դառնում է ընդդիմություն: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ Բագրատ Սրբազանի շարժման ճնշման արդյունքում արտահերթ զարգացումներ չեն լինի:

«Հանրահավաքին, անկեղծ ասած չեմ հետեւել: Մամուլով նայում ենք, իմանում ենք, որ հանրահավաք է եղել, բայց ուղիղ եթերներով չեմ հետեւում»,-ասաց նա:

Հարցին՝ իր կարծիքով շարժումը մարե՞լ է, Ղահրամանյանը պատասխանեց. «Մարել ասելով ի՞նչ նկատի ունեք: Եթե քիչ մարդ է գալիս, դա մարել չի: Եթե 10 հոգի  բողոքում է, ուրեմն չի մարել, բայց դա այն շարժումը չի, որը կարող է բերել արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ամբողջ աշխարհում էլ այդպես է, այնտեղ, որտեղ իշխանությունը զավթված չի, որտեղ իշխանությունը եկել է ազատ, արդար ընտրությունների արդյունքում, որն ընդունել է նաեւ ընդդիմությունը, այդ երկրներում իշխանափոխությունը, որպես կանոն, փոխվում է եւ պետք է փոխվի հերթական խորհրդարանական ընտրություններով»:

Դիտարկմանը, որ իշխանությունը ձախողել է, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Դա ես կամ դուք չպետք է ասենք՝ ձախողել է, թե ոչ: Դա պետք է ասի ժողովուրդը: Եթե մենք ձախողել ենք, 2026-ին այլեւս չենք լինի իշխանություն»:

Հարցին՝ դուք խիստ հավատարի՞մ եք Նիկոլ Փաշինյանին, նա արձագանքեց. «Մենք խիստ հավատարիմ ենք ժողովրդին եւ նրա ընտրությանը»:

Նա խոսեց նաեւ Գառնիկ Դանիլեյանի հայտարարության մսին, թե ՔՊ-ական պատգամավորներ կան, որոնք իրենց ասում են, որ մի քիչ էլ ճնշումը մեծացրեք, որ անցնենք ձեր կողմը. «Ես արդեն 4-րդ անգամ եմ մեկնաբանում այս մանր քաղաքական տրյուկը: Առաջին անգամ Վազգեն Գալստանյանը հայտարարում էր, որ ՔՊ-ից բարձրաստիճան պաշտոնյաներ կապվում են իր հետ եւ այլն: Հետո նույն Վազգեն Գալստանյանը ուղիղ 24 րոպե հետո հարցազրույցում ասում է՝ ո՞վ է Ալեն Սիմոնյանը: Եթե ինքը չգիտի՝ ով է Ալեն Սիմոնյանը, ոնց է ասում՝ իր հետ կապվեծ են ՔՊ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ: Այդտեղ հեգնանք իրականում չկար, իր հետ ոչ ոք չէր կապվել: Երկրորդ, եթե իսկապես այդպիսի դեպք լիներ, Գառնիկ Դանիելյանը վաղուց բարձրաձայնած կլիներ փաստերով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր