ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Չինաստան          Երևանում «Կամազ»-ը մխրճվել է բնակչի տան մեջ, վարորդը տեղում մահացել է       Մինչև մեր ծրագիրը ոչ մեկ Հայաստանում մթերման կայաններով չի զբաղվել, դրա համար մեր գյուղերը ունեն այն վիճակը, ինչ ունեն    

11 հուն 2024 09:47

Պատգամավորներն առաջնորդվում են «վերեւից» իջած կարգադրություններով․«Հրապարակ»

Պատգամավորներն առաջնորդվում են «վերեւից» իջած կարգադրություններով«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թեեւ ՀՀ Սահմանադրությունն ասում է. «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով», բայց մեր պատգամավորներն առաջնորդվում են ոչ թե խղճով ու համոզմունքներով, այլ «վերեւից» իջած կարգադրություններով: Նրանց կառավարում է ՀՀ վարչապետը, թեեւ, ըստ օրենքի, ինքն է կախված ԱԺ մեծամասնությունից: Նրանց կառավարում են նաեւ որոշ երկրների դեսպաններ:

Երեկ, երբ շարժումն ԱԺ-ի մոտ էր՝ կառավարության հրաժարականի պահանջով, ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը շտապել էր այցելել խորհրդարան` ԱԺ նախագահի հետ «Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակը եւ հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացը քննարկելու»: 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 11․ 06․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր