Տեսանյութ. Մինչև նոյեմբեր՝ իշխանափոխություն․ Սրբազան          ՀՀ-ում գործող հայտնի նախագծերից մեկի ղեկավարը ինտիմ բնույթի տեսազանգ է ունեցել անծանոթ կնոջ հետ, որն էլ պահանջել է գումար, սպառնալով, որ չտալու դեպքում տեսազանգը կհանրայնացնի       Ծխախոտի տուփերը սկսել են հանդես գալ նոր տեսքով. այլևս չկա խեժի և նիկոտինի պարունակության քանակական ցուցանիշների մասին տեղեկություն    

12 հուն 2024 11:16

Պետք չէ «քնած» հանրությանը իրենց ձեռքով արթնացնեն.կողմ են արտահայտվել սրբազանին մեկուսացնելու սցենարին. «Իրավունք»

Պետք չէ «քնած» հանրությանը իրենց ձեռքով արթնացնեն.կողմ են արտահայտվել սրբազանին մեկուսացնելու սցենարին. «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ խորհրդի նիստի հայտնի օրը, երբ խորհրդարանական ընդդիմությունը կառավարության հրաժարականի ուղերձի նախագիծ էր բերել, դրան հաջորդել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ժողովը: Մեզ հասած շշուկների համաձայն` տեղի է ունեցել բուռն քննարկում Բագրատ սրբազանի գործողությունների վերաբերյալ, եւ թե ինչ արձագանք կգտնի այն հասարակության շրջանում։

Մասնավորապես` Ալեն Սիմոնյանի կողմնակիցները միանշանակ կողմ են արտահայտվել սրբազանին մեկուսացնելու սցենարին` նշելով, որ հարյուրավոր վիրավորանքներ է 24-ժամյա ռեժիմով հնչեցնում եւ հազար «բռնվելու տեղ ունեն»։

Սակայն հատկանշական է, որ ,ինչպես մեր աղբյուրն է փոխանցում, Նիկոլի «վկաները» կտրականապես դեմ են արտահայտվել իրադարձությունների նման զարգացմանը: Վերջիններս մտավախություն են հայտնել, որ «քնած» հանրությանը իրենց ձեռքով կարթնացնեն։

Ասել են` թող ԱԺ հարցուպատասխանի օրն էլ հորով-մորով անենք, հետո կերեւա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր