Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը և իրականացվում է գազի փոխադրում          Արարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է       Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին բախվել են «Foton»-ը և «Nissan»-ը    

13 հուն 2024 13:05

Կրակոցներ՝ Նորագավիթում, հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմինը և 30-ից ավելի կրակված պարկուճներ

Կրակոցներ՝ Նորագավիթում, հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմինը և 30-ից ավելի կրակված պարկուճներԱյսօր՝ հունիսի 13-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը  00:30-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 1-ին փողոցում հնչել են կրակոցներ և կա զոհ, հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, 30-ից ավելի ինքնաձիգից կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր։

Տեղում աշխատել են նաև փորձաքրեագետները։

Ոստկաներնն ու քննիչները պարզել են որ սպանվածը Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Խ.-ն է, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն մահացածի մարմնի վրա կա հրազենային մի քանի կրակոցի հետքեր։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր