Տեսանյութ. Հակազդեցությունը եղել է իրավաչափ, պրոֆեսիոնալ, հետագայում էլ գործելու է նույնկերպ.Խղճահարության վրա օրինականություն, իրավակարգ, պետություն չի կարելի կառուցել

Նա ասաց, որ ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ ու պրոֆեսիոնալ, նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ։
Ըստ նրա, ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որպեսզի հարձակում գործեն ԱԺ-ի վրա։
«Ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի օրենսդիր ինստիտուտը, ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի պետականությունը»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը տեղեկացրեց, որ երեկվա գործողություններից տուժել է 18 ոստիկան, 83 քաղաքացի, բոլոր վնասվածքները եղել են թեթև, միջին ծանրության։ Նա ասաց, որ քաղաքիներից մեկը վիրահատվել է, ձեռքերից մատներից 3 հեռացվել է, ինչի համար ցավում է։
«Տեղի ունեցած զանգվածային անկարգությունների սադրիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Խղճահարության վրա օրինականություն, իրավակարգ, պետություն չի կարելի կառուցել»,- ասաց Փաշինյանը։