Վաշինգտոնը փակում է ռուսական վիզաների կենտրոնը․ Մոսկվան խոստանում է համարժեք պատասխան տալ          Տեսանյութ.Խոշոր հրդեհ Աստանայում. 26-հարկանի շենք է այրվում       Վթարային աշխատանքներով պայմանավորված երկար ժամանակով ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

13 հուն 2024 13:34

Տեսանյութ.Ինչ ես անում ստեղ, գնա ստեղից, հեսա կասեմ, քեզ ընդհանրապես չեն թողնի ներս, գնա. Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին

Ինչ ես անում ստեղ, գնա ստեղից, հեսա կասեմ, քեզ ընդհանրապես չեն թողնի ներս, գնա. Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին Ընդդիմադիր խմբակցության պատգամավորների մուտքը Ազգային Ժողով Դեմ,իրճյան մուտքից սահմանափակված է։ Այս մասին Ազգային ժողովում վրդովված հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Ինչպես է ստացվում, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է մուտք գործել Դեմիրճյան մուտքից, իսկ ընդդիմադիրները միայն Բաղրամյան մուտքից»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փորձեց հանգստացնել Նազարյանին։ «Ոնց ես պատկերացնում ՔՊ պատգամավորները գան Բաղրամյանից մտնեն, իսկ դուք՝ Դեմիրճյանից։ Ես ասել եմ, որևէ մեկի մուտքը չի սահմանափակվել։ Սուտ է, որ պատգամավորները ուզեցել են գալ՝ դեմիրճյանից մտնեն, իրենց թույլ չեն տվել, դա սուտ է»։
Այս հայտարարություններից հետո իրարանցում սկսվեց։

Ալեն Սիմոնյանն էլ փորձեց դուրս հրավիրել Գեղամ Նազարյանին։ «Պարոն Նազարյան, լավ, դուք ադեկվա՞տ եք»։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մոտեցավ Ալեն Սիմոնյանին, նա էլ Օհանյանին դիմեց, թե. «Ինչ ես անում ստեղ, գնա ստեղից, հեսա կասեմ, քեզ ընդհանրապես չեն թողնի, գնա»։
Օհանյանը պնդեց, որ իրեն էլ չեն թողել. Սիմոնյանն էլ արձագանքեց. «Միակ մարդն ում, մեքենայով թույլ են տվել մտնի՝ ինքն է։ Լքեք դահլիճը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր