Գեղամ Մանուկյանը հրապարակել է Արցախի ՊԲ ծառայողների, աշխարհազորի Նահատակների անունները. ցանկ          Տեսանյութ.Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Մեծ Պահքի վեցերորդ կիրակին, որը կոչվում է Գալստյան       Գեղարքունիքի մարզում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում,կան տուժածներ    

13 հուն 2024 17:03

Հայաստանն ու Բելառուսը խորհրդակցությունների համար հետ են կանչում իրենց դեսպաններին

Հայաստանն ու Բելառուսը խորհրդակցությունների համար հետ են կանչում իրենց դեսպաններինԲելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին. այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, փոխանցում է ԲելՏԱ-ն։

«Մենք բոլորս տեսնում ենք, թե որքան բարդ է ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, ինչ արագությամբ է սրվում առճակատումը երկրի ներսում: Տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր դիմադրողականություն ունեն լուրջ հուզական սթրեսի նկատմամբ: Դա մենք հասկանում ենք, բայց չենք հասկանում՝ ի՞նչ կապ ունի Բելառուսը», - նշել է երկրի ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Նրա խոսքով՝ Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը հրավիրվել է ԱԳՆ՝ նրանից պարզաբանում ստանալու նպատակով:

«Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը, մոտ ապագայում Երևանից Մինսկ կժամանի նաև մեր դեսպանը»,- ասել է Անատոլի Գլազը։

Նա ընդգծել է, որ եթե Հայաստանում ինչ-որ մեկը որոշել է արտաքին թշնամու կերպարի միջոցով ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, ապա դա շատ անհեռատես դիրքորոշում է։


Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը նույնպես կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր