Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները          Տեսանյութ. Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը       Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը    

14 հուն 2024 11:31

ՀԱՊԿ-ց Հայաստանի դուրս գալու հնարավոր որոշումը չի ազդի կազմակերպության պաշտպանունակության վրա

ՀԱՊԿ-ց Հայաստանի դուրս գալու հնարավոր որոշումը չի ազդի կազմակերպության պաշտպանունակության վրաՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու հնարավոր որոշումը չի ազդի կազմակերպության պաշտպանունակության վրա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետական դումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը։

Կարտապոլովի խոսքով՝ դա միայն կազդի Հայաստանի պաշտպանունակության վրա։

«Բայց հարցն այն է, որ, ցավոք, որոշումը կայացնելու է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով, սա ողբերգություն է»,- ընդգծել է պաշտոնյան։

Ըստ նրա՝ Ռուսաստանը հույս ունի, որ ողջախոհությունը կհաղթի հենց հայ ժողովրդի, այլ ոչ թե երկրի ղեկավարության մոտ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր