Մենք համաձայն չենք իրենց հետ և չենք մասնակցելու ընդդիմության նախաձեռնած նիստին

«Մենք մեղմ ասած՝ համաձայն չենք իրենց հետ, եթե մենք նման քաղաքական դիրքորոշում ունենանք, ինքներս կարտահայտենք։ Իսկ այս ամեն ինչը մանիպուլյացիա էր, որ արվել էր հունիսի 12-ին առաջ, հստակ իմանալով, որ մենք չենք մասնակցելու և դա իրենց կօգտագործեն ևս 1 արգումենտ, որպեսզի ժողովրդին ցույց տան, թե ինչպիսի ապակառուցողական են այս իշխանությունները»,- նշեց պատգամավորը։
Հարցին՝ նիստին չմասնակցելու որոշումը ՔՊ-ական պատգամավորնե՞րն են որոշել, թե Նիկոլ Փաշինյանը, Աղազարյանն ասաց, որ նիստին չմասնակցելու քննարկում որպես այդպիսին չի եղել։
«Չեմ հիշում, որ մենք քննարկել ենք, գուցե ես չեմ մասնակցել, ինքնաբերաբար է ստացվել»,- եզրափակեց ՔՊ-ականը։