Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-12, այնուհետև կբարձրանա 4-5 աստիճանով          Կենդանակերպի նշաններ, որոնց բախտն օգնում է ամեն ինչում և դառնում է հավատարիմ ուղեկից ողջ կյանքի ընթացքում       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

14 մայիս 2018 11:10

Պուտին-Փաշինյան հանդիպումը տեղի կունենա «Ռեդիսոն Բլու» հյուրանոցում. մանրամասները հայտնի են

Այսօր՝ մայիսի 14-ին, վարչապետ Փաշինյանը հանդիպելու է ՌԴ նախագահ Վլդիմիր Պուտինի  հետ: Նախնական պայմանավորվածության համաձայն, երկու երկրների ղեկավարները հանդիպելու են «Ռեդիսոն Բլու» հյուրանոցում, որտեղ և այցի ընթացքում բնակվելու է Նիկոլ Փաշինյանը: Հանդիպումը տևելու է մոտ 40 րոպե: 

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Սոչիում է՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Այսօր նախատեսված են նրա հանդիպումները ՌԴ, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի նախագահների, ինչպես նաև Մոլդովայի ղեկավարի հետ:
 
Մոլդովան նիստին մասնակցելու է դիտորդի կարգավիճակով: Սոչիում Փաշինյանը հանդիպում է ունենալու նաև ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր