Մայիսի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Շենգավիթը պետք է վերածնունդ ապրի, պետք է 24 ժամ աշխատանքը եռա, գործարանները պետք է բացվեն       ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 45 թեկնածուի գրանցումը    

17 հուն 2024 12:05

ՔՊ շարքերից հեռանում են

ՔՊ շարքերից հեռանում ենՍյունիք Լրատվականից տեղեկանում ենք, որ ՔՊ շարքերից երիտասարդներ են հեռացել 

«Հունիսի 15-ին Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՔՊ կուսակցության ակտիվ անդամների հետ թեժ է անցել:

Շուրջ 6 ժամ տևած հանդիպումից հետո կուսակցությունից հեռացել են հավատարիմ և ակտիվ գաղափարակիցները:

Ըստ Սյունիք Լրատվականի աղբյուրիների` վարչապետը չի ընդունել քպականների բողոքն ուղղված Սյունիքի մարզպետին և հրահանգել է վերանայել մայր և դուստր քպականների կուսակցության ներսում մնալու նպատակահարմարությունը։

Ըստ հանդիպման քննարկումների՝ Կապանում խոսակցություններ են պտտվում, որ ՔՊ կուսակցության մարզային նախագահ է ընտրվելու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը»:

Սյունիք Լրատվականը նաև հրապարակել է Արփինե Թումանյանի դիմումը, ըստ որի, վերջինս խնդրում է դադարեցնել իր անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր