Սեպտեմբերի 28-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Անգամ Լուլուն է Ավինյանին քննադատում․ «Հրապարակ»    

17 հուն 2024 14:29

Որքա՞ն գումար է առաջարկվել Տիգրանաշենի բնակիչներին տները դատարկելու համար. բնակիչներից գրեթե բոլորը համաձայնել են այս գործարքին

Որքա՞ն գումար է առաջարկվել Տիգրանաշենի բնակիչներին տները դատարկելու համար. բնակիչներից գրեթե բոլորը համաձայնել են այս գործարքինՎերջին օրերին Տիգրանաշենում բավականին լարված իրավիճակ է բնակիչների շրջանում:

MediaHub-ի աղբյուրները հայտնում են, որ բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն:

Մասնավորապես, մարզպետի անունից բնակիչներին առաջարկվում է 12 մլն դրամ գումար մինչև օգոստոս տներն ազատելու համար և, ինչպես մեզ փոխանցեցին, գյուղի բնակիչներից գրեթե բոլորը համաձայնել են այս գործարքին, բացի երկու ընտանիքից:

«Մարդիկ հասկանում են, որ այլընտրանք չունեն և գերադասում են գումարը վերցնել: Հատկապես Կիրանցից հետո հասկացան, որ ոչ մի պայքար էլ չի օգնելու, դրա համար հիմա ամենքն այդ գումարը կտնօրինի՝ հարակից գյուղերում տուն սարքելու կամ գնելու համար»,- ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է երկու ընտանիքին, որոնք հրաժարվել են տունը դատարկել, նա դա բացատրել է հետևյալ կերպ՝ իրենք զրոյից են տուն-տեղը սարքել, դրա համար էլ այս պահին գոնե հրաժարվում են դատարկել ու թողնել թուրքին:

MediaHub-ը զրուցեց Տիգրանաշենի գյուղապետ Լյուդվիգ Ստեփանյանի հետ` հասկանալու համար, թե ինչ է կատարվում, և արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ Տիգրանաշենը մինչև օգոստոս պետք է դատարկվի բնակչությունից: Վերջինս, ինչպես և սպասելի էր, հերքեց մեր ունեցած տեղեկությունները, ինչը բոլորովին էլ զարմանալի չէ: Ամիսներ շարունակ սույն գյուղապետը հերքում է անհերքելին ու չի հավատում, որ Տիգրանաշենը հանձնվելու է թշնամուն, թեև իշխանությունը բացահայտ այդ մասին խոսում է։

«Ո՞վ ա այդպիսի բաներ որոշել, բացարձակապես իրականությանը համապատասխանող այս հարցի մեջ բան չկա։ Ես չեմ տիրապետում նման ինֆորմացիայի»,- ասաց Լյուդվիգ Ստեփանյանը։

Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը հաստատել է 390 բնակավայրերի ցանկ, որտեղ տուն կառուցելու կամ գնելու համար արցախցիներին տրամադրվելու է 4-5 մլն դրամի օժանդակություն։ Այդ ցանկից բացակայում է Տիգրանաշենը, թեև սահմանամերձ մնացած բոլոր բնակավայրերը կան:

Իսկ մենք շարունակենք զարմանալ Տիգրանաշենի գյուղապետի հանգստության և անտեղյակության վրա, ով, այս էլ մեկ տարուց ավելի է, շարունակում է տեսնել ակնհայտը՝ գյուղը հանձնում են: Այդ մասին դեռ անցած տարի խոսել էր նաև Փաշինյանը՝ հայտարարելով, որ Տիգրանաշենն ու Տավուշի վեց գյուղերն ընդգրկված չեն ՀՀ 29 800 քկմ մեջ: Թե ինչ կատարվեց Տավուշում, բոլորիս աչքի առաջ է…

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր