Հայաստանում ողբերգություն է..88-ին Երեւանում չէին տժժում, Գառնու ճանապարհին համերգներ չկային...Քանոն նվագող հիմար չկար          Ճի՞շտ է արդյոք մահացած մարդու նկարը կախել պատից կամ դնել տանը...Մի տանջեք մահացածների հոգիները       Տեսանյութ.Սաղ գիշեր էշի պես աշխատել ենք, բայց ոչ մի արտառոց բան չի արվում    

06 օգոս 2022 12:45

Իշխանությունները սպառնում են Աղավնոյի բնակիչներին, որ տները գերազանց վիճակում հանձնեն ադրբեջանցիներին․սյուն անգամ չպակասի

Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Աղավնոյի բնակիչներին և զգուշացրել, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն։

168.am-ին հայտնի են դարձել որոշակի մանրամասներ Խանումյանի և բնակիչների հանդիպումից. մասնավորապես այն, որ Աղավնոյի բնակիչներին Խանումյանն ու նրա հետ գնացած պաշտոնյաները առաջարկել են մինչև օգոստոսի 20-ը հանձնել իրենց բնակարանները՝ դրա դիմաց ստանալով 8-10 միլիոն դրամ արժեքով սերտիֆիկատ:

Բնակիչների անհանգստություններին ի պատասխան վստահեցրել են, որ Աղավնոյի բնակիչներին տները բանկը կգնահատի՝ շուկայական արժեքով և, եթե բնակչի ընտրած տան արժեքը կգերազանցի Աղավնոյի տան շուկայական գինը, ապա պակասող գումարը կխնդրեն Հայաստանի Կառավարությունից: Հայկ Խանումյանը բնակիչներին առաջարկել է արդեն երկուշաբթի օրը հստակ ասել, թե Աղավնոյի բնակիչներից ով՝ որտեղ է ցանկանում տեղափոխվել, որպեսզի տրվեն համապատասխան սերտիֆիկատները: Ի դեպ, Հայկ Խանումյանը Աղավնոյի բնակիչներին նաև հատուկ զգուշացրել է՝ եթե ձեր տներից մեկ սյուն անգամ պակասի, Հայաստանի Կառավարությունը փոխհատուցում չի տա:
168.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր