Տեսանյութ. Սահմանազատման գործընթացը որպես աղետ են ներկայացնում, բայց մարդիկ ուզում են, որ լինի դա. Նիկոլ Փաշինյան

«Մեր խնդիրն այն է, որ գյուղում ապրելը չնշանակի վատ ապրել, ու մարդը լավ ապրելու համար ստիպված գնա քաղաք»,- նշեց նա:
Փաշինյանի խոսքով՝ առանց ոռոգման ջրի գյուղերը չեն կարող չդատարկվել:
«Խաղաղության պարագայում զբոսաշրջային մեծ հոսքեր կգնան գյուղ: Սահմանամերձ համայնքներում մարդիկ հարցնում են ինձ՝ արդյո՞ք հույս կա, որ իրենց մոտ էլ սահմանազատում կլինի: Անասունը գնում անցնում է այն կողմ ու կորցնում են նրան:
Սյունիքի եռօրյա այցս քաղաքական կեղծիքի բացահայտման մեծ միջոցառում դարձավ: Սահմանազատման գործընթացը որպես աղետ են ներկայացնում, բայց մարդիկ ուզում են, որ լինի դա»,- նշեց նա: