Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները          Տեսանյութ. Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը       Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը    

18 հուն 2024 18:05

Միքայել Արզումանյանն ու նրա ընտանիքը դատի են տվել ՀՀ ՊՆ-ին

Միքայել Արզումանյանն ու նրա ընտանիքը դատի են տվել ՀՀ ՊՆ-ինԱրցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը և նրա ընտանիքը դատական հայց են ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարության դեմ։

Այդ մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից։
Նրանք պահանջում են վերացնել ՊՆ սոցիալական վարչության պետի` 2023 թ. հուլիսին ընդունած «Ծանուցում» վերտառությամբ թիվ 8 վարչական ակտը։

Հիշեցնենք` 2022թ-ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։

Արզումանյանը կալանավորվել է սեպտեմբերի 1-ին և մինչ օրս գտնվում է կալանքի տակ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր