10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

20 հուն 2024 13:54

Հայտնի է ոստիկանության Նորքի բաժնում մահացած տղամարդու ինքնությունը․ ինչ է պատմում նրա կինը

Հայտնի է ոստիկանության Նորքի բաժնում մահացած տղամարդու ինքնությունը․ ինչ է պատմում նրա կինըՀՀ ՆԳՆ ոստիկանության Մարաշի բաժանմունքում տղամարդ է մահացել, ինչից դրդված մահացածի հարազատները՝ երեք կանայք, գնացել են բաժին ու փորձել հանդիպել Նորք Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանին, սկսվել է քաշքշուկ ու ծեծկռտուք, կանանց ձերբակալել են:

Ոստիկանության Մարաշի բաժին ներխուծած կանանցից Տիգրանուհի Քյոսայանը պատմում է, թե ինչից դրդված են գնացել բաժին ու արդարություն պահանջել:

Վերջինս ArmLur․am-ի հետ զրույցում պատմեց, որ իր ամուսինը` Հովհանես Ղանդիլյանը, հարեւաններից մեկի` Մարտինի հետ վիճում է եւ շշով հարվածում նրա դեմքին: դեպքի վայր են գալիս ոստիկանները, իբր իրավիճակը հանդարտեցնելու: Ըստ Տիգրանուհի Քյոսայանի` ամուսնուն հիվանդանոց տանելու փոխարեն տանում են ոստիկանության բաժին ու այնտեղ էլ ժամեր անց ամուսնու սիրտը կանգ է առնում: Այս ամենից հետո էլ Տրգրանուհին իր ամուսնու հարազատների հետ գնում է բաժանմունք, որ կարևոր փաստեր ներկայացնի, թե ոնց են ոստիկաններն ամուսնուն աստիճաններից գցում, ինչի հետեւանքով էլ նա բաժնում մահանում է ու բաժնում սկսվում է իրարանցում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր