Հունիսի 28-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Երևանում Իրանի նախագահական ընտրությունների տեղամաս է բացվելու Կապույտ մզկիթում       Հունիսի 28-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

20 հուն 2024 22:28

ԵՄ- ն Ադրբեջանին կոչ է անում ապահովել ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքը

ԵՄ- ն Ադրբեջանին կոչ է անում ապահովել ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքըԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ԵԽ պատգամավորների հարցմանն ի պատասխան, գրավոր պատասխանել է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել բոլոր չլուծված հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին․ 
 
Պատասխանում, մասնավորապես, ասվում է․

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից ձերբակալվածների հետ կապված իրավիճակին, ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում պահպանել պատշաճ իրավական ընթացակարգը, ձերբակալվածների պաշտպանության հիմնական սկզբունքները և ապահովել թափանցիկություն: 

ԵՄ-ն համոզված է, որ վստահության ամրապնդման միջոցները, ներառյալ Ադրբեջանում հայ ձերբակալվածների ազատ արձակումն ու հայրենադարձումը, կարող են օգուտ բերել ընդհանուր խաղաղության գործընթացին և ճանապարհ հարթել կողմերի միջև վստահության աճի համար:

Այս կապակցությամբ ԵՄ-ն ողջունել է  2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման միջոցառումների և գերիների փոխանակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը և շարունակում է խրախուսել հետագա քայլերը։

ԵՄ-ն շարունակում է համագործակցել Ադրբեջանի հետ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության շրջանակներում, ինչպես նաև երկկողմ շփումների միջոցով։

Բաքվում ԵՄ պատվիրակությունը ուշադիր հետևում է իրավիճակին տեղերում և սերտ կապի մեջ է ԿԽՄԿ-ի հետ, որը կանոնավոր հասանելիություն ունի հայ ձերբակալվածներին:

Ավելին, ԵՄ- ն շարունակում է Ադրբեջանին կոչ անել ապահովել ղարաբաղցի հայերի իրավունքները, ներառյալ՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքը։

ԵՄ-ն նաև շարունակում է աջակցել 2023 թվականի սեպտեմբերին և դրանից առաջ տեղահանված ղարաբաղահայերին, և այդ ժամանակից ի վեր Հայաստանի կառավարությանը տրամադրել է ավելի քան 33 միլիոն եվրո մարդասիրական օգնություն՝ մարդասիրական օգնության և բյուջետային աջակցության տեսքով՝ նրանց անմիջական կարիքները բավարարելու համար»,- նշվում է Բորելի պատասխանում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր