Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

21 հուն 2024 09:45

Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել․ «Հրապարակ»

Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Միջին օղակներում աշխատող որոշ պետական «ուսապարկեր» փորձում են իշխանություններին ծառայություններ մատուցել` զբաղված են բողոքի ակցիաների տեսագրություններն ուսումնասիրելով, որ նույնականացնեն, թե իրենց ենթականերից ով է մասնակցել դրանց:
 
Ապա կանչում եւ բացատրություններ են պահանջում, նախատում։ Գերատեսչություններից մեկում բաժնի պետը հայտնաբերել է, որ ողջ բաժինը` 1-2-ի բացառությամբ, մշտապես մասնակցել է միտինգներին։ Կանչել է, որ «զրուցի» հետները` առաջարկելով դիմում գրել գնալ, եթե համաձայն չեն իշխանության վարած քաղաքականության հետ, չնայած աշխատակիցները փորձառու եւ, կարելի է ասել` անփոխարինելի կադրեր են։ Բայց աշխատողներն արժանի հակահարված են տվել, թե` պետական ապարատը ձեր սեփականությունը չէ, ցույցերին մասնակցելն էլ մեր սահմանադրական իրավունքն է:  

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 21․ 06․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր