Գնում ենք Կիրանց՝ տեսնելու, թե որտեղ է այդ ցանկապատ կոչվածը

«Միևնույն ժամանակ փորձենք տեսնել, թե այդ ցանկապատ ասվածը՝ ցանկապատ էր, սահմանագիծ էր, թե փշալար էր, որտեղ է գտնվում։ Մինչև այսօր այն տեսանյութերով ու լուսանկարներով չկա, գնանք ու տեսնենք, թե որտեղ է գտնվում։ Մեր աչքով տեսնենք, համոզվենք։ Ամեն դեպքում, ասել էր՝ Ոսկեպարում է», - ասաց նա։
Դիտարկմանը, թե ասվում էր, որ տարածքն անվտանգ է, և ո՛չ մարդիկ, ո՛չ էլ անգամ կենդանիները չեն կարող անցնել, Բագրատ Սրբազանը պատասխանեց, որ իրենք տեղյակ չեն և գնում են՝ տեսնելու, թե ինչ են տեղադրել։
Բագրատ Սրբազանը նշեց, որ ամբողջ սահմանագծով կստուգեն՝ կա՞ ցանկապատ, թե ոչ, իսկ ժամանակ լինելու դեպքում նաև շրջայց կկատարեն։
Հարցին՝ կա՞ արդյոք տեղեկություն Կիրանցում ոստիկանական պատի առկայության ու գյուղ քաղաքացիների մուտքը սահմանափակելու մասին, նա նշեց, որ տեղեկություն չունի․ «Ասացին, որ չկան, մնացածը կտեսնենք։ Կարող է այսօր հատուկ բերեն»։