Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

21 հուն 2024 15:47

Արարատ լեռան վրա քաղաքացու դի է հայտնաբերվել

Թուրքիայի կառավարությանն առընթեր գործող «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հայտնել է իրանցի լեռնագնացի մահվան մասին:

Հաղորդագրության համաձայն, 3 իրանցի լեռնագնաց հունիսի 14-ի առավոտյան սկսել են մագլցել Արարատ լեռը, իսկ գագաթին հասնելուց հետո՝ վերադարձի ընթացքում նրանցից մեկը սայթաքել է և ընկնելու արդյունքում մահացել:

Այլ լեռնագնացներից ստացված ահազանգի հիման վրա AFAD-ը որոնողափրկարարական աշխատանքներ է մեկնարկել, ինչի արդյունքում էլ միայն 5 օր անց՝ հունիսի 19-ին է հայտնաբերվել ծագումով իրանցի Էքբեր Հելիլի դին:
Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները 5 օր են տևել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր