Տեսանյութ.Ինչ հարցերով են հիմնականում դիմում հոգեբանական թեժ գծին          Տեսանյութ.Թուրքիայի մի քանի նահանգներում անտառային հրդեհներ են մոլեգնում       Օդի ջերմաստիճանը կնվազի․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

21 հուն 2024 21:11

Ինչպես Արցախի ղեկավարությունը հայտնվեց Բաքվի բանտում․ մանրամասներ

Ինչպես Արցախի ղեկավարությունը հայտնվեց Բաքվի բանտում․ մանրամասներԱրցախի ղեկավարությունը ձերբակալվել է հոկտեմբերի 3-ին․ Արցախում մարդ չկար։

Այս մասին Aysor. am-ին տված հարցազրույցում ասել է Սամվել Բաբայանը։

«Արցախի Ներքին գործերի նախարարության, և ղեկավարության անվտանգության աշխատողներն էին մենակ Արցախում, նրանք եկել են, որ Հակարին անցնեն, ադրբեջանցին կանգնեցրել է և ասել, որ մինչև ձեր ղեկավարները չհանձնվեն, մենք ձեզ չենք թողնելու գնաք, ձեզ տանելու ենք Բաքու։

Հետ են տվել այդ մարդկանց։ Այդ մարդիկ գնացել են մի ամբողջ գիշեր բանակցել են այդ ղեկավարների հետ, որոնք Իվանյանում էին, ռուս խաղաղապահների մոտ, համոզել, որ գնան ինչ-որ մի տուն, որտեղ ադրբեջանցիների հետ հանդիպեն։ Ղեկավարները գնացել են այնտեղ, նրանց ձերբակալել են ադրբեջանցիները։

Այն մարդիկ ովքեր պիտի ապահովեին ղեկավարության անվտանգությունը, հելել եկել են ՀՀ։ Նրանք 2 տարբերակ ունեին, կամ պիտի սպանեին ղեկավարներին, կամ նրանց անվտանգ հանեին այնտեղից, բայց նրանք ընտրել են 3-րդ տարբերակը, որ հանձնեն Ադրբեջանին»,-ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր