Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

22 հուն 2024 11:09

Դեպի Եվրոպա գնալու կուտը չուտեք.Վիզաների ազատականացման պատրվակով՝ հանրաքվեով փորձելու են փոխել ՀՀ զինանշանը, հանել Արարատի պատկերը

Դեպի Եվրոպա գնալու կուտը չուտեք.Վիզաների ազատականացման պատրվակով՝ հանրաքվեով փորձելու են փոխել ՀՀ զինանշանը, հանել Արարատի պատկերըՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը.

Հայաստանի եվրոպականացման սոուսի տակ փորձելու են բավարարել Ալիեւի պահանջները։
Սահմանազատման ու եվրոպական վիզաների ազատականացման հանրաքվեի անվան տակ Նիկոլն ու նրա հաճախորդները փորձելու են իրականացնել Ադրբեջանի պահանջը՝փոխելով ՀՀ Սահմանադրությունը։
Դեպի Եվրոպա գնալու կուտը չուտեք։

Ուզում է ՀՀ քաղաքացիների 100 տոկոսը քվեարկի ԵՄ մտնելու համար,ԵՄ-ում ոչ մեկ ՀՀ-ին չի սպասում։
Իսկ իրականում հանրաքվեի գաղափարը ՀՀ-ի ադրբեջանացման ծրագիր է։

Վիզաների ազատականացման կամ խաղաղություն բերելու պատրվակով՝ հանրաքվեով փորձելու են ՀՀ ինքնիշխան տարածքից զիջումներ անել,փոխել ՀՀ զինանշանը/հանել Արարատի պատկերը,Անկախության հռչակագրի դրույթները՝ կատարելով Ալիեւի պահանջը։

Ասեցինք միամիտ ենք,բայց էդքա՞ն…

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր