Եթե ՀՀ քաղաքացին ստացել է այլ պետության քաղաքացիություն, իրավասու մարմնին տեղեկացնելու պարտականություն սահմանված չէ          Ծխախոտի տուփերը սկսել են հանդես գալ նոր տեսքով. այլևս չկա խեժի և նիկոտինի պարունակության քանակական ցուցանիշների մասին տեղեկություն       Տեսանյութ. Մինչև նոյեմբեր՝ իշխանափոխություն․ Սրբազան    

24 հուն 2024 09:28

Նշաններ, որոնք մատնում են աղջիկների միայնակ լինելը

Նշաններ, որոնք մատնում են աղջիկների միայնակ լինելըՄիայնակ աղջիկները սիրում են աշունը: Քանի որ միայն տարվա այդ եղանակն է կատարելապես համապատասխանում նրանց ներքին եղանակին:

Միայնակ աղջիկներն անկողնում են ընթրում: Սովորաբար՝ գրեթե սառը սննդով, որն անհամբերությամբ հանում են միկրոալիքային վառարանից:

Միայնակ աղջիկները պաշտում են լոգանքի փափուկ խալաթները, սպիտակ պատերը, սիրում են քնել հեռուստացույցի ձայնի տակ: Հեռախոսը՝ կողքի բարձին դրված:

Միայնակ աղջիկները դյուրությամբ են սիրահարվում եւ ուժեղ սիրում: Քանի որ միայն լիարժեք անկախություն զգալով կարելի է սովորել առանց հետ նայելու տրվել, այլ ոչ թե պատահական տղամարդկանց ընկերակցություն փնտրել:

Միայնակ աղջիկները գրավիչ են: Նրանք սովորաբար մեծ թվով ընկերներ-ծանոթներ-երկրպագուներ են ունենում: Ահա այսպիսի պարադոքս. միայն միայնությամբ տառապողներն են կարողանում ուրիշներին փրկել միայնությունից:

Միայնակ աղջիկները սիրում են երկար ու արագ քայլել: Ձեռքերը գրպաններում թաքցրած: Նրանք մտապահում են զգացողությունները: Ձեւացնում են, թե շտապում են: Շուկայում տատիկներից խնձոր են գնում, իսկ հետո չեն իմանում՝ ինչ անել այդքան միրգը:

Միայնակ աղջիկները հետաքրքրությամբ ուսումնասիրում են անցորդներին: Ականջ են դնում նրանց խոսակցությանը: Անընդհատ բազմության մեջ ինչ-որ մեկին են փնտրում:

Միայնակ աղջիկները երազում են ճամփորդությունների մասին: Միայն թե ոչ մոտ, հարմարավետ ու ծրագրված ուղեւորությունների:
Միայնակ աղջիկները ցրված են լինում: Նրանք կորցնում են անձրեւանոցները: Շատ են ծխում: Դյուրությամբ են խոսում մահվան մասին: Շփոթում են երթուղայինների, հեռախոսների համարները:

Միայնակ աղջիկներն առանձնանում են բազմությունից: Անհատականությունը մարդու՝ ինքն իր հետ երկարատեւ եւ ուշադիր շփման արդյունք է: Ընկերներով շրջապատված մարդիկ արագորեն անտանելի են դառնում՝ միանման սմարթֆոններով եւ մակաբույծ-բառերով:

Միայնակ աղջիկները սիրում են նվերներ գնել: Նվերներ ընտրել: Գեղեցիկ ոսկեգույն ժապավեններ կապել: Բացիկներ մակագրել: Ամանորին սպասել: Քանի որ Ամանորն ամեն ինչ փոխելու եւս մեկ հնարավորություն է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր