Ձյուն, անձրև, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով          2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի       Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

24 հուն 2024 11:54

«Եվ թող ողջ աշխարհը սպասի ». Բաքվի կայքերից մեկն այսպես է մակագրել Փաշինյանի ու նրա կնոջ տեսանյութը

«Եվ թող ողջ աշխարհը սպասի ». Բաքվի կայքերից մեկն այսպես է մակագրել Փաշինյանի ու նրա կնոջ տեսանյութըՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանի ամենակարկառուն քարոզչական կայքերից մեկը, որն ուղղորդվում է հենց Ադրբեջանի ՊՆ-ի կողմից իր X-ի էջում տեղադրել է Փաշինյանի ու նրա տիկնոջ հետևյալ տեսանյութը և գրել․ «Եվ թող ողջ աշխարհը սպասի։
 
Այսպես կարելի է վերնագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի տարածած տեսանյութը։ Աշխարհը կարող է սպասել, բայց Ադրբեջանը դեռ երկար չի հանդուրժի իր դիրքերի ուղղությամբ գրեթե ամենօրյա գնդակոծությունն ու հայկական կողմի սադրանքները»։
 
Ինչ խոսք, սա ուղիղ սպառնալիք է՝ առանց ավելորդ երկակիության, բայց եկեք շարունակենք հեծանիվ քշել ու չորս սյուն տեղադրելով խոստանալ «խաղաղության դարաշրջանի» բացում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր