Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում, հնչել են կրակոցներ, կան տուժածներ          Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ ստացողներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը       Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն    

25 հուն 2024 11:55

Ինչպես է նախկինների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը դարձել այսօրվա իշխանությունների սրտի օլիգարխը

Ինչպես է նախկինների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը դարձել այսօրվա իշխանությունների սրտի օլիգարխըԴեռևս ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հարավ-Արևմտյան թաղամասը պետք է ազատել Ալեքսանյան Սամվելի տիրապետությունից, Օսվենցիմ է դարձել, բայց կառավարության նիստով Ալեքսանյանի կնոջը տալիս են ներկրման արտոնություն, այստեղ չզեկուցվող հարցով տրվում է հերթական շինթույլտվությունը, նախանցած նիստին նույնպես շինթույլտվություն տրվեց: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Նա քննադատեց երևույթը որ բազմաթիվ հարցեր ավագանու նիստում առանց զեկուցման են ընդունվում և երևանցին տեղյակ չի լինում, թե ում և ինչ արտոնություն և շինարարության թույլտվություն է տրվում։

«Փաստորեն, նախկինների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, դարձել է այսօրվա իշխանությունների սրտի օլիգարխը: Ավելի քան 200 ապօրինի գույքի հարցով անցնող Գագիկ Խաչատրյանը ևս մեկ բարձրակարգ հյուրանոց է բացում Երևանում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր