Ի՞նչ գիտեք, որ հակառակորդն ակտիվ գործողությունների է գնում, հարկ եղած դեպքում կհայտնենք

Ասաց, թե ցանկացած տեղեկություն ՊՆ լրատվականը շատ օպերատիվ հաղորդում է։
«Ես չեմ ցանկանա պատասխանել հարցերին, որոնց անընդհատ տարբեր մակարդակով պատասխանում են»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ հակառակորդն ակտիվացել է, ակտիվ գործողությունների է գնում, նա արձագանքեց. «Դուք ի՞նչ գիտեք, որ ակտիվ գործողությունների է գնում»։
«Իրականությանը ոչ համապատասխանող տվյալներ է անընդհատ տարածում, որի վերաբերյալ ՊՆ-ն հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե որևէ խնդիր ծագի՝ մենք պարբերաբար տեղեկատվություն տրամադրում ենք, ընդ որում՝ տրամադրում ենք ստուգված տեղեկություն, որպեսզի ոչ մի խնդիր չծագի»,- նշեց Սարգսյանը։
Իսկ թե ի՞նչ իրավիճակ է այս պահին սահմանին՝ փոխնախարարն ասաց՝ եթե սահմանին անհանգիստ իրավիճակ լինի՝ ՊՆ լրատվականը տեղեկատվություն կտարածի։