Մայրն իր 5 անչափահաս երեխաների հետ շուրջ 20 օր է անհետ կորել է․ համայնքից նոր մանրամասներ են հայտնում          Եթե կարելի է ոչ կաթից պատրաստել ապրանք և վրան գրել «Թթվասեր», ապա կարող ենք գալ եզրակացության, որ մսից էլ կարող ենք պատրաստել թթվասեր       Այդուհանդերձ,Ֆրանսիան կշարունակի զինել Հայաստանին՝ չնայած Ադրբեջանի հետ հարաբերությունների սրմանը. Bloomberg    

26 հուն 2024 12:38

Հայաստանին անհանգստացնում է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը. ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանին անհանգստացնում է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը. ՀՀ ԱԽ քարտուղարՀայաստանին անհանգստացնում է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը, թե Հայաստանից հրադադարի խախտում է լինում, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Բնականաբար, Հայաստանին անհանգստացնում են նման հաղորդագրությունները, որովհետև միանշանակ է, որ հայկական կողմից էսկալացիայի որևէ քայլ չի եղել, կրակոցներ չեն եղել, մեզ անհանգստանցում է, որ նման կեղծ լուրեր են տարածում, բայց նաև խնդրին լուծում տալու նպատակով մենք  Ադրբեջանին առաջարկել ենք, որպեսզի համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծենք՝ դա կարող է լինել քննչական կամ այլ մարմիններ»,- ասաց նա։

Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանը դեռևս Հայաստանի այս առաջարկին չի արձագանքել։

«Եթե Ադրբեջանը պնդումեր է կատարում, որ այդպիսի դեպքեր են եղել, բնականաբար, Հայաստանն ասում է, որ նման բան չի եղել, մենք վստահ ենք, որ չի եղել, եթե Ադրբեջանը հետաքրքրված է իրականությունով, ապա, կարծում եմ, որ առաջարկը լավ հնարավորություն է»,- նշեց նա։
 
Հայաստանը զենք-զինամթերք է ձեռք բերում միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։

«Մինչև  այս պահը ձեռք բերված բոլոր զենքներն օգտագործվելու են միայն ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու  համար»,- ասաց նա։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ տարածաշրջանի խաղաղության համար պատասխանատու են բոլորը, առաջին հերթին՝ տարածաշրջանային երկրները, բայց նաև միջազգային գործընկերները։
Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10 փաթեթ։
 
Նա նշել է, որ գործընթացը դինամիկ է։ Գրիգորյանի խոսքով՝ երբեմն առաջընթաց կա, երբեմն՝ ոչ․
 
«Մենք քրտնաջան աշխատում ենք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր