Տեսանյութ.Ինչ հարցերով են հիմնականում դիմում հոգեբանական թեժ գծին          Տեսանյութ.Թուրքիայի մի քանի նահանգներում անտառային հրդեհներ են մոլեգնում       Օդի ջերմաստիճանը կնվազի․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

28 հուն 2024 09:03

Նիկոլը որոշել է «հոգեդարձ» անել իր օրոք «նախկին» դարձածներին. «Իրավունք»

Նիկոլը որոշել է «հոգեդարձ» անել իր օրոք «նախկին» դարձածներին«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլը սկսել է օրօրի զարմացնել թիմակիցներին: Վերջինս սկսել է, ինչպես մեր տեղի աղբյուրն է նշում, «հոգեդարձ» անել 2018-ից իրեն ծառայած, բայց հետո ինչ-ինչ պատճառներով ազատված կադրերին:

Հատկապես նրանց, ովքեր իր կողմից արժանացած հազարումի նվաստացումից հետո լուռ մի կողմ են քաշվել, իսկ կենացների ժամանակ էլ խմում են վարչապետի կենացը` ձեռքի հետ« քսիֆ »ուղարկելով, թե տես՝ մենք, ամեն դեպքում, հավատարիմ ենք քեզ:

Այսպիսով՝ Նիկոլը որոշել է 2018-ի «նախկիններին» վերադարձնելով՝ վախեցնել իրենց պաշտոններին ամուր կառչած նախարարներին եւ հասկացնել ,որ ամեն պահի ամենահավատարիմ կադրն էլ ունի իրեն փոխարինող:

Մի խոսքով, ինչպես ՔՊ մեր աղբյուրն է ասում, թիմի վախը բռնած է պահում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր