Ոչ թե Փաշինյանն ու Գրիգորյանն են շալվարը լցրած թաքնվել ԱՄՆ դեսպանատան ցանկապատի տակ, այլ մեղավորը ՌԴ-ն է.Ինչպե՞ս ԵՆ արձագանքել Գրիգորյանի խոսքերին

Ո՞վ և ինչպե՞ս է արձագանքել Գրիգորյանի խոսքերին:
«Հայաստանը շարունակում է դանդաղ, բայց անխուսափելիորեն շարժվել ուկրաինական ճանապարհով։ Առջևում եվրոպական պայծառ ապագան է»,- զգուշացրել է ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը:
«Ընդհանուր առմամբ, ես այն կարծիքին եմ, որ մենք պետք է դուրս բերենք մեր բոլոր զորքերը և բազաները Հայաստանից»,- Գրիգորյանի հայտարարություններն է մեկնաբանել «Под лед» հեռագրային ալիքի հրապարակման հեղինակը։
«Ոչ թե Փաշինյանն ու Գրիգորյանն են շալվարը լցրած թաքնվել ԱՄՆ դեսպանատան ցանկապատի տակ, այլ մեղավորը Ռուսաստանն է։ Ըստ ամենայնի, նաև Ռուսաստանն է Ադրբեջանին հանձնում սահմանամերձ գյուղերը։ Եվ նաև, ոչ ավել ոչ պակաս, Ռուսաստանը կտա Զանգեզուրի միջանցքը։ Շատ հարմար է»,- ասել է ռազմական թղթակից Սերգեյ Կոլյասնիկովը։
«Գրիգորյանը չի հստակեցրել, թե ո՞վ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջան,- նշել է «Параллель Z» հեռագրային ալիքը,- հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանն ասել էր, որ «ինքը դեռ 2018 թվականին պետք է ասեր, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում»»։