Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները          Տեսանյութ. Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը       Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը    

28 հուն 2024 13:37

Ահազանգ իրավապահներին. ՀՀ քաղաքացին փորձել է հատել սահմանը, ասել է՝ ուզում է Արարատը բարձրանալ . aravot.am

Ահազանգ իրավապահներին. ՀՀ քաղաքացին փորձել է հատել սահմանը, ասել է՝ ուզում է Արարատը բարձրանալ . aravot.amAravot.am-ի տեղեկություններով, հունիսի 18-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժին ՌԴ զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ մի քաղաքացի փորձել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի ուղեկալի տարածքում խախտել սահմանը:

Պարզվել է, որ նա Արաքս գյուղի բնակիչ Ա. Գ.-ն է, որը մոտեցել էր Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի ուղեկալի անցակետին եւ սահմանապահներին հայտնել, որ փորձում է անցնել սահմանը ու բարձրանալ Արարատ լեռը: Ըստ մեր աղբյուրի, Ա.Գ.-ն ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ վերջինիս անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ՝ կանեփանման զանգված: Քաղաքացին ասել է, որ դա իրեն է պատկանում, չորացրել, մանրացրել եւ պահել է իր անձնական օգտագործման համար: Կազմված փաստաթղթերն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր