Ապրիլի 2-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Ապրիլի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «IVECO»-ն և «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավոր    

29 հուն 2024 13:44

Սխալ Է համեմատել մարտի 1-ն ու հունիսի 12-ը.Մարտի 1-ը սադրողը սև շարֆով էր, հունիսի 12-ի սադրողը՝ սև փողկապով

Սխալ Է համեմատել մարտի 1-ն ու հունիսի 12-ը.Մարտի 1-ը սադրողը սև շարֆով էր, հունիսի 12-ի սադրողը՝ սև փողկապով.Փաստաբան Հովհաննես Խուդոյանի դիտարկմամբ` առհասարակ, շատ առումներով է սխալ համեմատել մարտի 1-ն ու հունիսի 12-ը։

Նրա խոսքով` Մարտի 1-ին ոստիկանների կողմից հրազեն է կիրառվել (օդ են կրակել), հունիսի 12-ին՝ ոչ:

«Մարտի 1-ին զոհեր են եղել, հունիսի 12-ին՝ ոչ։

Մարտի 1-ին ավելի վտանգավոր եղանակով են կիրառվել հատուկ միջոց չերյոմուխաները (նաև մահվան պատճառ դառնալով), հունիսի 12-ին սխալ և ապօրինի են օգտագործվել լուսաձայնային նռնակները՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելով։

Մարտի 1-ին ցուցարարների մեջ հրազենով զինված անձինք են եղել, հունիսի 12-ին՝ ոչ։

Մարտի 1-ին հրկիզումներով, գույք վնասելով ու խանութներ կոտրելով զանգվածային անկարգություններ են եղել, հունիսի 12-ին՝ ոչ։

Մարտի 1-ին մարտական նռնակ է նետվել ոստիկանների շարքի մեջ (առաջին մահվան պատճառ դառնալով), հունիսի 12-ին՝ ոչ։

Մարտի 1-ին մոլոտովի կոկտեյլներ են նետվել ոստիկանական շարքերի վրա, հունիսի 12-ին՝ պլաստիկ շշեր։

Մարտի 1-ը սադրողը սև շարֆով էր, հունիսի 12-ի սադրողը՝ սև փողկապով»,- Facebook-ում գրել է Խուդոյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր