2024 թվականի երկրորդ կեսին կենդանակերպի այս նշանի համար կսկսվի հաջողությունների հատուկ շրջան          Հուլիսի 8-ից 9-ը շինարարական աշխատանքներով պայմանավորված 36 ժամով ջուր չի լինի հետևյալ հասցեներում       Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

01 հուլ 2024 09:27

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է. դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 և Մ-1 միջպետական ավտոճանապարհներով

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է. դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 և Մ-1 միջպետական ավտոճանապարհներովՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։

Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է: Գործում է Իջևան-Լուսահովիտ-Խաշթառակ այլընտրանքային ավտոճանապարհը (գրունտային):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր