Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, Ռուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական ​​գործողությունը          Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, ապա կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

01 հուլ 2024 10:46

Երևանում բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն ու «Mercedes»-ը, վիրավnրներ կան

Երևանում բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն ու «Mercedes»-ը, վիրավnրներ կանՀունիսի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում Ռուբինյանց և Կ. Ուլնեցի փողոցների հարակից կամրջի հարևանությամբ բախվել են 41-ամյա Կարեն Մարգարյանի վարած «Toyota Land Cruiser Prado» մակնիշի և 35-ամյա Խաչիկ Վերանյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Խ. Վերանյանն ու «Toyota»-ի ուղևոր 32-ամյա Շնորիկ Կատկալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր