Տեսանյութ.Պատանիների Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցի մարզիկները հայ բռնցքամարտիկների պարգևատրման ժամանակ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել
Ադրբեջանցի մարզիկներն իրենց ոչ սպորտային են պահել բռնցքամարտի մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ:Սարաևոյում ընթացող առաջնության եզրափակչում հայ մարզուհին հաղթել է Իտալիան ներկայացնող Ջորջիո Լա Ռոսին: Ադրբեջանցի բռնցքամարտիկը գրավել է երրորդ տեղը։
Միևնույն ժամանակ, հայ բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանը (48 կգ) դարձել է բռնցքամարտի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր` եզրափակչում առավելության հասնելով ադրբեջանցի Նիհաթ Գասիմովի նկատմամբ:
Հայ մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ Ադրբեջանի երկու ներկայացուցիչները դժվարացել են կառավարել իրենց զգացմունքները։ Ադրբեջանուհին Հայաստանի օրհներգի պահին ցուցադրաբար հեռացել է բեմից, իսկ ադրբեջանցին շրջվել է դեմքով դեպի պատը` միաժամանակ ոտքը թփթփացնելով։
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru
Տեսանյութն այստեղ