Այդուհանդերձ,Ֆրանսիան կշարունակի զինել Հայաստանին՝ չնայած Ադրբեջանի հետ հարաբերությունների սրմանը. Bloomberg          Նշված չափաքանակները գերազանցելու դեպքում սպառողին կվճարվի տույժ.Նոր կարգավորումներ էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների վերաբերյալ       Խարդախությամբ հավաքագրել, Դուբայ է փոխադրել կանանց, վտանգավոր բռնություն գործադրելով, ներգրավել է պոռնկության մեջ, ենթարկել սեռական շահագործման և տիրացել մարմնավաճառությամբ վաստակած գումարներին    

02 հուլ 2024 13:55

Եվրամիությանն ինտեգրվելու դեպքում ՀՀ գրեթե ողջ տնտեսությունը կկործանվի.Եվրամիությունը կսկսի արդեն իր պայմանները թելադրել Հայաստանին

Եվրամիությանն ինտեգրվելու դեպքում ՀՀ գրեթե ողջ տնտեսությունը կկործանվի.Եվրամիությունը կսկսի արդեն իր պայմանները թելադրել ՀայաստանինՌուս քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-ի եթերում մեկնաբանել է այն լուրը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար չի համարել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեն:

Փորձագետի կարծիքով ՝ եվրաինտեգրման փորձի դեպքում ռուսական շուկան Հայաստանի համար կկորչի։

«Հանրաքվեի հարցը այս կամ այն գաղափարի նկատմամբ ժողովրդի վստահության հարցն է։ Եվ երբ Փաշինյանը մանիպուլացնում է հանրաքվեի հետ կապված տարբեր հարցեր, նա շատ լավ հասկանում է, որ հայ հասարակության մեջ չկա մեկ հստակ ըմբռնում այդ հարցի վերաբերյալ և ցանկություն չկա անդամակցել Եվրամիությանը:
Հասկանալու համար, թե որքան լուրջ է այս ամենն անդրադառնալու Հայաստանի տնտեսության վրա, բավական է տեսնել, թե ինչ դժվարություններով է սեփականաշնորհվել հայկական կոնյակի գործարանը, որին նույնիսկ արգելել են օգտագործել «կոնյակ» ապրանքային նշանը, քանի որ այն պարզապես գնել են եվրոպացիները։ Եվ նույն ճակատագիրն է սպասվում Հայաստանի գրեթե ողջ տնտեսությունը։ Հիշեցնեմ, որ այժմ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը Ռուսաստանն է։ Եվրոպական տարածքին ինտեգրվելու փորձի դեպքում ռուսական շուկան, ամենայն հավանականությամբ, ամբողջությամբ կկորչի։
Բոլորը հիանալի հասկանում են՝ Հայաստանն այժմ դարձել է այն երկրներից մեկը, որը հանդիսանում է երրորդ երկրներից Ռուսաստանի Դաշնության շուկա ապրանքների արտահանման դարպասներ։ Այս ամենը կկորչի Եվրամիությանն ինտեգրվելու դեպքում։ Եվրահանձնակատարները կամ նրանց ներկայացուցիչները պարզապես կգան Հայաստան և կսկսեն վերափոխել Հայաստանի տնտեսությունը ԵՄ չափանիշներին համապատասխան։

Դրա համար Փաշինյանը, կարծում եմ, ունի հստակ սոցիոլոգիական տվյալներ, որ ժողովրդին պետք չէ ընտրության հնարավորություն տալ, և իրենք դա կանեն ինչ-որ խորհրդարանական-նախագահական, վարչապետական պայմանավորվածություններով, և այդ գործընթացն իրականացնում են արդեն որպես էլիտաների շատ սահմանափակ շերտի կոնսենսուս։

Ընդհանուր առմամբ, եթե նայեք եվրաինտեգրման արդյունքներին, ապա Հայաստանի ապագան երևում է բավականին հստակ վեկտորի մեջ, այն է՝ Հայաստանի վերափոխումը Եվրամիության համար Անդրկովկասյան գաղութի։ Բացի այդ, դուք պետք է հասկանաք, որ Եվրամիությունը սկսելու է իր պայմանները թելադրել Հայաստանին»,- եզրափակել է Անպիլոգովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր