Հուլիսի 8-ից 9-ը շինարարական աշխատանքներով պայմանավորված 36 ժամով ջուր չի լինի հետևյալ հասցեներում          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանն է խաղաղության օրակարգի հեղինակը    

03 հուլ 2024 15:18

Ռուսաստանն այս պահին այնքան կախում ունի Չինաստանից. մեկ զանգ՝ և կարող է լուծվել ռուս-ուկրաինական ճգնաժամը

 Ռուսաստանն այս պահին այնքան կախում ունի Չինաստանից. մեկ զանգ՝ և կարող է լուծվել ռուս-ուկրաինական ճգնաժամը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կարծում է, որ Ռուսաստանը կհամաձայնի «խաղաղության բանակցություններ սկսել», եթե նրան այդ մասին խնդրի Չինաստանը։

Միաժամանակ, նրա կարծիքով, խաղաղության բանակցությունները չպետք է տեղի ունենան հրադադարի պայմաններում։

«Ռուսաստանն այս պահին այնքան կախում ունի Չինաստանից։ Նախագահ Սի Ծինփինի մի հեռախոսազանգը կարող է լուծել այս ճգնաժամը: Եթե նա ասեր՝ ժամանակն է սկսել խաղաղության բանակցությունները, Ռուսաստանը ստիպված կլիներ անել դա: Նրանք այլ ելք չէին ունենա», - ասել է Ստուբը Bloomberg-ին:

Ֆինլանդիայի նախագահի խոսքով՝ Չինաստանը պետք է «պաշտպանի միջազգային կանոնները, որոնք վերաբերում են տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»։

«Դա ճիշտ որոշում է։ Եվ սա նաև ցույց կտա Չինաստանի առաջնորդությունը»,- հավելել է նա:

Միևնույն ժամանակ, ըստ Ստուբի, այժմ «հրադադարի ձգտման մասին խոսք անգամ լինել չի կարող»։

«Մեզ անհրաժեշտ են իրական խաղաղության բանակցություններ։ Միակ բանը, որ հասկանում է Ռուսաստանը, ուժն է: Եվ որքան մենք հիմա օգնենք Ուկրաինային, այնքան ավելի արագ կավարտվի պատերազմը»,- ասել է Ֆինլանդիայի նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր