Իշխանական և ընդդիմադիր ուժերի միլիոնավոր դրամների շարժը, ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ»          Մայիսի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կարում են կոռուպցիայի ինչ-որ շերտ, որպեսզի հետո դա օգտագործեն կուսակցության դեմ    

03 հուլ 2024 23:21

Երևանում ծեծի ենթարկված Կուբայի քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Երևանում ծեծի ենթարկված Կուբայի քաղաքացին հիվանդանոցում մահացել էՀունիսի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ`ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ Երևանի հիվանդանոցներից մեկից հայտնել են, որ հունիսի 21-ին ծեծի ենթարկված՝ Կուբայի քաղաքացի 39-ամյա Էնրիկե Ամաուրիս Ռամիրես Տորեսը «ստամոքսաղիքային տրակտի արյունահոսություն հարցականով» ախտորոշմամբ հունիսի 25-ին ընկերուհու ուղեկցությամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել և նույն օրը կեսօրին հիվանդանոցում մահացել է:    

Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր