Մանրամասը՝ զինծառայողի ինքնասպանության պատճառների մասին

Գյուղացիների շրջանում պտտվող լուրերի համաձայն՝ նա եւ իր ընտանիքը մեծ պարտքեր են ունեցել։ Պարտքատերերը զանգահարել են Ս․-ին՝ պահանջելով պարտքը, երբեմն նաեւ սպառնացել են, որ եթե չմարեն պարտքերը, լավ չի լինի։
Գուցե հենց այդ պարտքերի պատճառով է նաեւ «խաղացել», չնայած «խաղալը» հիմա բանակում սովորական երեւույթ է դարձել, դրա հետեւանքով նոր պարտքեր են կուտակվել, ինչն էլ չի կարողացել փակել եւ դիմել է ինքնասպանության։
Տեղեկություններ ենք նաեւ ստացել, որ զինծառայողի դին հուղարկավորվելու են Աբովյան քաղաքի գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված է նաեւ նրա հայրը։
Հրապարակը զրուցեցել է գյուղի վարչական ղեկավարի հետ, ով անդրադառնալով գյուղացիների շրջանում պտտվող խոսակցություններին՝ ինքնասպանության պատճառների վերաբերյալ, նշեց, թե չի կարող մեկնաբանել այդ լուրերը, այժմ հետաքննություն է ընթանում։