Ձորաղբյուրում բախվել են «Kia Forte» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները          Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 7-ի համար    

08 հուլ 2024 11:28

Կանխել են ռուսական ռազմական ինքնաթիռի առևանգումը.արդյո՞ք ՆԱՏՕ-ի երկրների հատուկ ծառայությունները կապ ունեն

Կանխել են ռուսական ռազմական ինքնաթիռի առևանգումը.արդյո՞ք ՆԱՏՕ-ի երկրների հատուկ ծառայությունները կապ ունենՌուսաստանի ԱԴԾ-ն պնդում է, որ կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Տու-22Մ3 հեռահար ռազմավարական ռմբակոծիչի առևանգումը։
 
Ըստ ՌԴ ԱԴԾ-ի՝ «բացահայտվել է ՆԱՏՕ-ի երկրների հատուկ ծառայությունների մասնակցությունը դրա պատրաստմանն ու իրականացմանը»։

Նշվում է, որ ուկրաինական հետախուզությունը մտադիր էր գումարի և Իտալիայի քաղաքացիության դիմաց հավաքագրել ռուս ռազմական օդաչուին, որպեսզի նա հրթիռակրի միջոցով թռչի Ուկրաինա: Օպերատիվ խաղի ընթացքում ռուս հակահետախուզները տեղեկություններ են ստացել, որոնք օգնել են ՌԴ ԶՈՒ-ին կրակային հարված հասցնել Ուկրաինայի «Օզերնոյե» օդակայանում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր