Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար          Ապրիլի 24-ի մեր համազգային երթը նաև խորհելու, պատմությունը գնահատելու և Մեծ եղեռնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսևորում է       ՈւՂԻՂ. Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է. քաղաքացիների երթը` դեպի Ծիծեռնակաբերդ    

09 հուլ 2024 11:30

42-ամյա վարորդը «Volkswagen»-ով բախվել է ճամփեզրի ծառերին, վիրավnր կա

42-ամյա վարորդը «Volkswagen»-ով բախվել է ճամփեզրի ծառերին, վիրավnր կաԱյսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Վերին Ծաղկավան-Բերդ ճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում 42-ամյա Դավիթ Ադյանը իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դավիթ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքն ու տեղում իրականացրել հերթապահություն: 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր