Արամ Սարգսյանը՝ նորից տրոյական ձիու կերպարում. «Հրապարակ»          Քոչարյանի թիմից ովքեր ցուցակի առաջնային տեղերում կլինեն. «Հրապարակ»       Քրեական գործի քննությունը տապալված է. նախկին ոստիկանապետին դատարան չեն կարողանում բերել. «Ժողովուրդ»    

10 նոյ 2021 14:31

Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. ՊՆ N զորամասի ծառայողները վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակչ, 30-ամյա Սարգիս Զ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 222-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ճանապարհի ձախ կողմնակում, գրում է shamshyan.com-ը:


Վթարի հետևանքով Սարգիս Զ.-ն և նրա ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ, 30-ամյա Հարութ Մ.-ն և 50-ամյա Դավիթ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ ճանապարհին Դավիթ Հ.-ն շտապօգնության ավտոմեքենայի, մեջ գիտակցության չգալով, մահացել է:


Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը, վիրավորն ու մահացածը ծառայում էին ՀՀ ՊՆ N զորամասում:  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր