«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

09 հուլ 2024 15:35

Թուրքիան տիեզերք է ուղարկել սեփական արտադրության առաջին կապի արբանյակը՝ Turksat 6A-ը

Թուրքիան տիեզերք է ուղարկել սեփական արտադրության առաջին կապի արբանյակը՝ Turksat 6A-ըԹուրք ինժեներների կողմից մշակված առաջին արբանյակը՝ Türksat 6A-ը, ուղարկվել է տիեզերք Space X-ի Falcon 9 հրթիռով ԱՄՆ Ֆլորիդա նահանգից, գրում են տեղական լրատվամիջոցները։
 
Նշվում է, որ Turksat 6A կապի արբանյակի արձակման արարողությանը, որը տեղի է ունեցել Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի տիեզերակայանում, մասնակցել են Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, պաշտպանական արդյունաբերության խորհրդի ղեկավար Հալուք Գյորգյունը, Turksat-ի գործադիր տնօրեն Հասան Հուսեյն Էրտոկը, Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի (TÜBİTAK) պրոֆեսոր Հասան Մանդալը, Turkish Aerospace Industries (TAI) գործադիր տնօրեն Մեհմեդ Դեմիրօղլուն, ASELSAN-ի գործադիր տնօրեն Ահմեդ Աքյոլը, CTECH-ի գործադիր տնօրեն Ջյունեյդ Ֆըրաթը և այլ պաշտոնյաներ։
 
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մի քանի անգամ հետաձգված արձակման գործողությունը հաջողությամբ ավարտվել է։ Türksat 6A-ը գտնվելու է Երկրից 35,786 կիլոմետր հեռավորության վրա։ 8,4 կիլովատ հզորությամբ և 4229 կիլոգրամ քաշով արբանյակը սպասարկելու է Հնդկաստանի, Թաիլանդի, Մալայզիայի և Ինդոնեզիայի տարածքները։
 
Türksat 6A արբանյակն արտադրվել է Անկարայի TAI Space Systems Integration and Test (USET) կենտրոնի թուրք ինժեներների կողմից։ Նշվում է, որ տեղական բաղադրիչների մասնաբաժինը կազմում է ավելի քան 80 տոկոս։  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր