Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են          Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային       էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք    

30 հուն 2021 13:39

Թուրքիան կլինի աշխարհի այն 10 երկրների շարքում, որոնք կարող են կապի արբանյակներ արտադրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 28-ին հայտարարել է, որ հաջորդ տարի երկիրն իր Türksat 6A արբանյակը տիեզերք արձակելուց հետո կդառնա աշխարհի՝ կապի արբանյակներ արտադրող 10 երկրներից մեկը:

«Թուրքիան մոտ հինգ տարի առաջ նախաձեռնել է ազգային հաղորդակցական արբանյակի նախագիծ՝ ստեղծելով Türksat 6A-ն՝ բազմաթիվ հաստատությունների և կազմակերպությունների մասնակցությամբ, ինչպիսիք են TÜBİTAK, Türksat, ASELSAN և TUSAŞ»,-  ասել է Էրդողանը՝ նշելով, որ հաջորդ ամիս նախատեսում են արբանյակը տիեզերք ուղարկել. գրում է Hurriyet-ը։

«Այսպիսով, Թուրքիան կլինի աշխարհի այն 10 երկրների շարքում, որոնք կարող են կապի արբանյակներ արտադրել»,- ասել է նա՝ խոսելով Գոլբաշի շրջանում Türksat 5A-ի շահագործման հանձնման արարողության ժամանակ:

Հրապարակման մեջ պարզաբանվում է, որ Türksat 5A արբանյակը կսպասարկի մի շարք շրջաններ, ներառյալ՝ Թուրքիան, Եվրոպան, Միջերկրական ծովը, Էգեյան ծովը, Սև ծովը, Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան, Միջին Արևմուտքը և Հարավային Աֆրիկան։ Արբանյակի շահագործման տևողությունը 35 տարի է:

«Ուղեծիր դուրս եկող մեր արբանյակը պատրաստ է մեկնել: Հհաջորդ քայլը Türksat 5B-ն է: Մեր նպատակն է այդ արբանյակը տիեզերք ուղարկել այս տարվա վերջին եռամսյակում»,- ասել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ Türksat 5B արբանյակի փորձարկումները, որոնց նախագծման և արտադրության փուլերն ավարտվել են, դեռ շարունակվում են: Էրդողանն ասաց, որ իրենք մտադիր են արբանյակը տիեզերք ուղարկել Falcon-9 հրթիռով։ Թուրք նախագահը շեշտել է, որ Türksat 5B-ի ակտիվացման դեպքում Թուրքիայում տվյալների փոխանակման հնարավորությունները 15 անգամ կավելանան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր