Միջին թոշակը, որը կազմում է մոտ 50 հազար դրամ, նույնիսկ մի փոքր բարձրանալու դեպքում չի հավասարվի նվազագույն կենսապահովման զամբյուղին          Չնայած տարիներ տևող պատերազմին, Ռուսաստանին չի հաջողվել օկուպացնել Ուկրաինան և մեզ համար դա հաղթանակ է       Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին    

10 հուլ 2024 14:24

Եվ այդ պահին ես և բոլորը ցանկանում ենք սպանել Պուտինին

 Եվ այդ պահին ես և բոլորը ցանկանում ենք սպանել ՊուտինինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով հուլիսի 8-ին Կիևի «Օխմադետ» մանկական հիվանդանոցի հրթիռակոծությունը, ասել է, որ նման պահերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր «Պուտինին սպանելու ցանկություն է առաջանում»։ Այս մասին Զելենսկին ասել է ԱՄՆ-ի Ռոնալդ Ռեյգանի ինստիտուտում։

«Սա շատ զգայուն պահ է: Շատ դժվար է մարդկանց, երեխաներին կորցնելը: Տեսնում ենք ծնողներին, որոնց երեխաները զոհվել են: Եվ այդ պահին ես և բոլորը ցանկանում ենք սպանել Պուտինին»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Ավելի վաղ հաղորդվել էր որ հիվանդանոցի հրթիռակոծման հետևանքով զոհվել է 16 մարդ:

Նախօրեին Կրեմլը հերքել էր Կիևի մանկական հիվանդանոցին հրթիռային հարված հասցնելը:

«Ես ձեզ կոչ եմ անում առաջնորդվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությամբ, որը բացարձակապես բացառում է, որ հարձակումներ են եղել քաղաքացիական օբյեկտների վրա: Դրանում ասվում է, որ խոսքը «հակահրթիռի» անկման մասին է: Եվ մենք շարունակում ենք պնդել, որ հարվածներ չենք հասցնում քաղաքացիական օբյեկտներին. հարվածները հասցվում են ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտներին, ռազմական թիրախներին, որոնք այս կամ այն կերպ կապված են ուկրաինականռեժիմի ռազմական ներուժի հետ», - ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր