10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

22 հուլ 2024 11:40

Գյումրիում կնոջ են սպանել ու դին փորձել ճամփորդական պայուսակով տեղափոխել այլ վայր

https://hayacq.com/uploads/posts/2018-02/1519047974_11.jpgՀուլիսի 21-ի ժամը 11.09-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ ինքը եղել է Ռուսաստանի Դաշնությունում և Գյումրիի Ջափարիձեի փողոցի իր տանը բնակվող 56-ամյա քրոջից երկար ժամանակ տեղեկություն չի ունեցել, իսկ վերադառնալով Հայաստան՝ տան դուռը կոտրել, ներս է մտել և հայտնաբերել քրոջ դիակը:

Ահազանգով նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը հյուրասենյակի հատակին հայտնաբերել է փետրվարի 8-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որպես հարազատների հետ կապը կորցրած որոնվող 56-ամյա կնոջ դիակը:

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների, Շիրակի մարզային վարչության, Մուշի և Նաիրիի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի տներից մեկում հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և Կումայրիի բաժին է տեղափոխվել Գյումրիի բնակիչ 49-ամյա տղամարդը: Բաժնում նա խոստովանել է, որ 2023 թ. ապրիլի վերջ-մայիսի սկիզբ ընկած ժամանակահատվածում լինելով 56-ամյա կնոջ մոտ՝ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ ձեռքերով մի քանի անգամ հարվածել է նրա դեմքին, ինչի հետևանքով նրա քթից արյուն է հոսել, այնուհետև կնոջը պառկեցրել է բազմոցին և քնել: Լուսադեմին նկատելով, որ կինը մահացել է, փորձել է տեղավորել ճամպրուկին մեջ և տեղափոխել նշված վայրից, սակայն չկարողանալով, վերցրել է նրա բջջային հեռախոսները, տան և բակի դռները բանալիով փակել է ու հեռացել:

Գյումրիի բնակիչ 49-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայր:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր