10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

23 հուլ 2024 11:48

Սևանում երեխան ընկել է պատուհանից, մայրն իրեն նետել է, որ փրկի

Սևանում երեխան ընկել է պատուհանից, մայրն իրեն նետել է, որ փրկիՍևան քաղաքում 3 տարեկան երեխան երեկ ընկել է 3-րդ հարկի պատուհանից և հայտնվել 2-րդ հարկի պատշգամբում հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։

Երեխայի ընկնելուց հետո մայրն է իրեն նետել, որ երեխային փրկի: Փոքրիկին վնասվածքներով տեղափոխել են Երևան: Երեխայի մայրը, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չունի:

Նշենք, որ բարձրությունից ընկնելը հոսպիտալացումների հիմնական պատճառն է մինչև 5 տարեկանների շրջանում:

Օրեր առաջ Առողջապահության նախարարությունը  երեխայի անվտանգությունն ապահովելու համար խորհուրդ էր տվել.

• Պահե՛ք պատուհանները փակ և կողպած, երբ երեխաները տարածքում են: Օդափոխության համար հնարավորության դեպքում բացե՛ք այն պատուհանները, որոնք անհասանելի են երեխաներին:
• Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի վայր ընկնելը. թու՛յլ մի տվեք` երեխան հենվի պատուհանի ցանցին և մի՛ վստահեք որպես պաշտպանիչ շերտ:
• Կահույքը կամ այն ամենը, ինչի վրա կարող է բարձրանալ երեխան, դրե՛ք պատուհաններից հեռու:
• Կազմակերպե՛ք երեխայի հանգիստը և խաղալու համար նախատեսված տարածքը բաց պատուհանից կամ պատշգամբից առավելագույնս հեռու:
• Ոչ մի դեպքում չի կարելի թուլացնել ուշադրությունը երեխայի հանդեպ, առավել ևս, երեխային մենակ, առանց հսկողության մի՛ թողեք սենյակում:
• Հիշե΄ք, որ արգելապատնեշները չեն կարող փոխարինել երեխաների նկատմամբ ծնողի հսկողությանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր