«Mitsubishi»-ն կողաշրջվել է. վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել
Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում 33-ամյա Անդրանիկ Մ.-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 115 կմ հատվածում` «Քարափ» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս անհյատ հանգամանքներում կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, և հնարավոր է՝ դրանք փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել: