Սիրիայում հեղաշրջումը ծրագրվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, Թեհրանն ունի դրա ապացույցները          Երևան քաղաքի Վանթյան փողոցում տուն է այրվել, հրդեհը բռնկվել է պահեստային տարածքում       Դոլարն ու ռուբլին էժանացել են, ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 11-ի համար    

25 հուլ 2024 14:07

Վրացիներն ավելի խելամիտ գտնվեցին, չստացվեց ոչինչ.Հիմա ԱՄՆ-ը փորձում է խաղարկել հայկական խաղաքարտը

Վրացիներն ավելի խելամիտ գտնվեցին, չստացվեց ոչինչ.Հիմա ԱՄՆ-ը փորձում է խաղարկել հայկական խաղաքարտըԱՄՆ-ը չի հրաժարվել Կովկասի միջոցով Ռուսաստանին թիկունքից դանակահարելու ծրագրերից, գրում է թուրքական Cumhuriyet պարբերականը, չկարողանալով Վրաստանին համոզել դա անել ամերիկացիները սկսել են գործել Հայաստանի միջոցով, գրում է topwar.ru-ն։

Թուրք լրագրողի խոսքով ամերիկացիները շատ ավելի վաղ էին ցանկանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել օգտվելով Վրաստանում ստեղծված իրավիճակից, սակայն վրացիներն ավելի խելամիտ գտնվեցին և ընտրեցին չեզոքությունը, ինչը զգալի վատթարացրեց Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները։ Սակայն Կովկասում մեկ այլ երկիր է հայտնվել, որը կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ։ Ընդ որում, Հայաստանի ներկայիս իշխանությունն ամենևին էլ դեմ չէ դրան։

Ինչպես գրում է թուրքական թերթը, ԱՄՆ-ն սկսել է մերձեցումը Հայաստանի հետ, և ամեն ինչ անում է շատ արագ. հայտարարել են համատեղ զորավարժությունների մասին, երկրի պաշտպանության նախարարին հրավիրել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և արդեն իրենց ներկայացուցչին են տեղավորում ՀՀ ՊՆ-ում։

«Հիմա ԱՄՆ-ը փորձում է խաղարկել հայկական խաղաքարտը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրավիրվել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի միջոցառումներին։ Այնուհետև հարց է առաջացել, որ ԱՄՆ բանակը պետք է ունենա իր ներկայացուցիչը Հայաստանի պաշտպանության նախարարությունում»,- նշվել է հրապարակման մեջ։

Բնականաբար, Միացյալ Նահանգները սկսելով «ընկերանալ» Հայաստանի հետ, խնդիր են դնում ոչ միայն հարվածել Ռուսաստանի թիկունքին, նրանց ծրագրերը շատ ավելի ծավալուն են, ամերիկացիները ցանկանում են ապակայունացնելով իրավիճակը ոտք դնել Կովկասում խրվելով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի շահերի եռանկյունու մեջ։ Բանն այն է, որ որքան շատ հակամարտություններ լինեն ամբողջ աշխարհում, այնքան ավելի շատ կարող է վաստակել Միացյալ Նահանգները: Ոչ մի անձնական բան, միայն բիզնես:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր